ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք». ելք ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից։ Այս մասին iz.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս կարգախոսով նա ամբոխներ բարձրացրեց փողոցներում, պահանջեց վարչապետի ընտրություն, միաժամանակ հայտարարեց, որ եթե այդ ընտրություններն ավարտվեն նրանով, որ ինքը չընտրվի, ոտքի կհանի ժողովրդին։ Դե, կարճ ասած, ժողովրդավարությունն իր լավագույն դրսևորմամբ», -ասել է Լավրովը։
--00—ՅՄ