ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ալիևը տեսնում է, որ Փաշինյանը գնում է գյուղեր, ասում է՝ հողեր կան, որոնք մերը չեն, պետք է տանք Ադրբեջանին, այդ դեպքում ինչի՞ պետք է նրանք ավելին չվերցնեն։ Եթե կա տվողը, կա վերցնողն ու ավելին ցանկացողը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային կառավարման մոդելների փորձագետ, քանդակագործ Արթուր Գևորգյանը։
Անդրադառնալով հասարակության և ընդդիմության պայքարին՝ Գևորգյանն ընդգծեց, որ հասարակությունը պատրաստ է դուրս գալ պայքարի, եթե նրանց ապագայի տեսլական առաջարկվի․ «Քաղաքացին գիտի, որ այսպես շարունակվի՝ թուրքը իր դուռը կթակի, ժողովուրդն անորոշության մեջ է, չգիտի՝ վաղն ինչ է լինելու, գործող ուժերը հստակ ծրագիր պետք է ներկայացնեն նրանց և առաջնորդեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ