ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Իշխանության ներկայացուցիչների հետ փակ նիստից հետո հասկացանք, որ մեր ոչ մի մտահոգություն չի փարատվել, երկիրը գնում է դեպի նոր ողբերգության։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ըստ պատգամավորի, իշխանությունները չեն կարողացել պատասխանել ընդդիմության հարցերին, լուծումները միակողմանիորեն պարտադրվում են մեզ։ Նա նաև մեջբերել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի այն տեղեկատվությունը, որ ԵՄ դիտորդները Ոսկեպար են ժամանում ոչ թե սովորական Իջևանի ճանապարհով, այլ Վանաձորով ու Ստեփանավանով՝ կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխան տարածքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ