ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն պատգամավորին բերման ենթարկելու առիթով։ Այս մասին 24News-ին հայտնում են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ կարմիրբերետավորները ՀՅԴ ԳՄ շենքի մոտ բիրտ ուժ կիրառմամբ բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Դեպքից րոպեներ առաջ Սիմոնյանը ոստիկաններին էր ներկայացնում ԱԺ պատգամավորի վկայականը, գրում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը։ Ալիքը հայտնում է նաև, որ կարմիրբերետավորների հրամանատարն է Միքայել Այվազյանը։
Նշենք, որ վաղ առավոտից Հանրապետության ողջ տարածքում անհնազանդության խաղաղ ակցիաներ են ընթանում, որի արդյունքում կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Նշենք, որ Սիմոնյանն այս պահին ազատ է արձակվել։
--00—ՅՄ