ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Հնարավոր աղետի վտանգի մասին տեղեկատվության դեպքում անմիջապես պետք է գործի հանձնարարման համակարգը՝ և՛ կառավարման մարմիններին, և՛ բնակչությանը, որը գտնվում է հնարավոր ջրածածկման գոտում,- «Փաստինֆո»- ին ասել է Փրկարարական ծառայության պահեստազորի գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։
Ջրամբարից ջրի բացթողման հետեւանքով Ձորագետի եւ Դեբետի հնարավոր վարարումների մասին, ինչպես նաեւ առատ տեղումների մասին տեղեկություններն ունենալով հանդերձ իշխանությունները, համապատասխան գերատեսչություններն արդյոք որեւէ իրավասություն ու պարտավորություն չունեին կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար, կան քայլեր, որոնք պետք է արվեին ու չեն արվել, ինչը թույլ կտար գոնե մեղմել վարարումների հետեւանքները։ «Փաստինֆո»-ի այս հարցերին ի պատասխան պահեստազորի գեներալն արձանագրել է, գոյություն ունի աղետների կանխարգելման մասնագիտական գործընթաց, երբ կանխատեսվում է օրինակ ջրի վարարում։
«Ես միշտ կատակով դրան ասում եմ՝ «գյադեք աջ փախեք, գյադեք ձախ փախեք», բայց կա լուրջ մասնագիտական մոտեցում, որը կանխարգելում է առաջին հերթին զոհերը, երկրորդ հերթին մյուս վնասները։Նման դեպքում կան հրահանգներ, որոնց մեջ մտնում են, թե մարդիկ ինչ պետք է անեն՝ օրինակ բարձրանան ավելի բարձր տեղ, ինչ կարևոր իրեր, փաստաթղթեր, գույք իրենց հետ վերցնեն՝ վտանգավոր գոտուց տարհանվելիս»,- ասաց Գրիգորյանն ու որպես օրինակ մատնանշեց Տավուշում արձանագրված դեպքը, երբ Աղստև գետի վարարման հետեւանքով ամբողջական տուն է քշել, տարել։
«Այդ տան բնակիչները բարեբախտություն է եղել, որ հասցրել են դուրս գալ, բայց ոչինչ չեն փրկել, գուցե այդ մարդիկ ինչ- որ գույք կարողանային հանել տանից, եթե իրազեկված լինեին»,- նշեց փորձագետը եւ ընդգծեց. «Գոյություն ունի աղետի ազդարարման համակարգ։ Եթե բոլորի համար անակնկալ չի տվյալ աղետը։Եթե տեղական մարմինները տեղյակ են լինում, որ կա վտանգ, իսկ, դատելով հայտարարությունից, որ տրվել է ՀԷԿ-ի տնօրինության կողմից՝ Լոռու մարզի մարզպետարանի խողովակով ջրի հնարավոր վարաման մասին, ողջամիտ կասկած կարելի՞ է չէ ունենալ, որ ինչ-որ վտանգ կա, գոնե կոնկրետ Լոռու մարզի մարզպետարանում հայտնի է եղել հնարավոր վտանգի մասին»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ