ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
ՀՀ կառավարության 15,02,2024 թ․ N218-Ն որոշման հիման վրա համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև փետրվարի 19-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Այս մասին 24News-ին հայտնել են ԿԳՄՍՆ-ից։
«Ներկայում «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն բանակցում է երգչի հետ համերգի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։
Հիշեցնենք, որ 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նախատեսված ռեփերի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։
--00—ՅՄ