ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի մոտեցումները կարող են լեգիտիմացվել Թեհրանում. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

սու.p

Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը իր էջում գրում է.

 «Կանադան «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի անունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

 Այս փաստը մեզ կարող էր չանհանգստացնել, եթե չլինեին երկու կարևոր հանգամանքներ՝ Իրանը մեր հարևան երկիրն է, որի դիրքորոշումները ռեգիոնալ հարցերում այս պահին համընկնում եմ մեր շահերի հետ և երկրորդ՝ Հայաստանում գործող ԵՄ առաքելության կազմում ներկայացված է նաև Կանադան՝ թեև եվրոպական կառույցի անդամ չէ:

 Հատկապես երկրորդ փաստը խիստ վտանգավոր է, որովհետև ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի մոտեցումները կարող են լեգիտիմացվել Թեհրանում:

 Ողջամիտ կլիներ, որ հայ- կանադական կոնստրուկտիվ դիալոգի արդյունքում Կանադայի ներկայացուցիչը հետ կանչվեր ԵՄ առաքելությունից»:

--00—ԼՀ