ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Հայաստան այցը մեզ թույլ տվեց ավելին իմանալ, այն ինչ իմացանք հաստատեց, որ դժվարին հարևանության մեջ է գտնվում Հայաստանը, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով։ ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որոնք փորձում են ազատ շնչել ու ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։
Սենատորի խոսքով, այս տարածաշրջանում տեսնում են այն ուժերին, որոնք փորձում են իչիք դարձնել ազատությունն ու ժողովրդավարությունը, իսկ ՀՀ-ն այս հարցում մեծ վճռականություն է ցուցաբերում՝ դա թույլ չտալու համար․ «ՀՀ-ն և հայ ժողովուրդը խաղաղություն են ուզում»։
«Զգուշացե'ք, որ «ռուսական մեծ արջը» չփորձի գերակայող դիրք զբաղեցնել նախկին խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ