Սաղաթելյանը Նիդերլանդներում հայ համայնքի հետ խոսել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

photo_2024-07-26_17-06-49

Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում, որտեղ վերջինս հանդիպել է  Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իսա Քահրամանի, ինչպես նաև Ալմելոյի ու շրջակայքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Պատգամավորի հետ հանդիպման առանցքում  եղել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիների ազատ արձակման, միջազգային ճնշման ավելացման եղանակով Ադրբեջանական ագրեսիայի զսպմանն առնչվող հարցերը։

Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում միասնական աշխատանքի անհրաժեշտությանը, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում առկա խնդիրներին։

Քննարկմանը կարևոր տեղ են զբաղեցրել  նաև Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և, առհասարակ, բոլոր գերիների՝ միջազգային ճնշմամբ ազատ արձակմանն առնչվող հարցերը։

--00—ՅՄ