Ադրբեջանցիները բլրի գլխին հեռադիտարկան-հետախուզման սարքավորում են դրել. Ոսկան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

453041467_8132623473460811_1057610754656340510_n.thumb_

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Ադրբեջանցիները բլրի գլխին հեռադիտարկան-հետախուզման սարքավորում են դրել։

Սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարակից գոտում, Կիրանց-Բաղանիս հատվածում գտնվող կարևոր, 30 տարում ամրացված դիրքերը։ Ադրբեջանին նույնիսկ նախատեսվածից ավել դիրքեր են հանձնել։ Օրինակ, Բաղանիս-Այրումին հարակից գոտում գտնվող «Նոր տարի» պաշտպանական դիրքը ի սկզբանե չէր նախատեսվում հանձնել, սակայն ի վերջո այն հանձնեցին Ադրբեջանի զինուժին։ 

Երկու օր առաջ ադրբեջանական դիրքում, բլրի գագաթին վերջերս տեղադրված սարքավորում եմ նկարել։ Ենթադրվում է, որ այն նախատեսված է Հայաստանի տարածքի խորքում դիտարկումներ, հետախուզում կատարելու համար»։

--00—ՅՄ