Պուտինը հանդիպում է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Screenshot_18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Այսօր Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպման օրակարգում շատ կարևոր հարց է, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարի որոշ ասպեկտներին»,- ասել է Պուտինը՝ զեկույցի համար խոսքը փոխանցելով ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին։

Օպերատիվ հանդիպմանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և այլոք:

--00—ՅՄ