Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

aa

​Երևանում ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-16-ին՝ անձրև։ Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​Մարզերում ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիլի 13-16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։


 

--00--ՍՊ