ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Թուրքիայի Դենիզլի նահանգի Չիվրիլի շրջանում կրակել են թուրք մարզիկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցի բակում, երբ թուրք բազկամարտիկ Յուսուֆ Նալչաջըն դպրոցից դուրս էր գալիս։
Թուրք մարզիկը թևի հատվածում վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նշվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել և նրա ինքնությունը դեռևս պարզված չէ։
Նշենք, որ Յուսուֆ Նալչաջըն հանդիսանում է Թուրքիայի բազկամարտի չեմպիոն։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ