Սանոսյանը հույս է հայտնել՝ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները կամրապնդվեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

յ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ առկա է հայ-ղազախական լավ համագործակցություն եւ հույս հայտնել, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի և կզարգացնի երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։
 
Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայամավորվածություններից, կարևորել է համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում:
 
Հանդիպան ընթացքում քննարկվել է Հայաստանում ընթացող շինարարական աշխատանքներին միջազգային՝ այդ թվում ղազախական ընկերությունների ակտիվ ներգրավածության, քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ համագործացության,Ղազախստանից-Հայաստան ավտոճանապարհային ուղղությունների մի քանի տարբերակների և տնտեսական համագործակցության խորացման վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։

--00—ՍՊ