ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Իսրայելի ռազմաօդային ուժերը, 2023 թվականի հոկտեմբերին, ՀԱՄԱՍ-ի հարձակումից անմիջապես հետո, հրաման արձակեցին ռմբակոծել այն վայրը, որտեղ հայտնաբերվել էր «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան, սակայն օպերացիան չեղարկվեց Միացյալ Նահանգների խնդրանքով, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներից մեկին:
«Հոկտեմբերի 7-ից մի քանի օր անց իսրայելական ռազմական ինքնաթիռները օդ բարձրացան՝ ռմբակոծելու այն վայրը, որտեղ նա հայտնաբերվեց: Օպերացիան չեղարկվեց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը դա պահանջեց (Իսրայելի վարչապետ Բենիամին - խմբ.) Նեթանյահուից»,- գրում է թերթը։
--00—ՅՄ