ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը և հավելեց, որ տուժածներ չկան։
«Կրակը այս պահին մարված է, իրականացվում է հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է 17 մարտական հաշվարկ»,- նշեց նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խոշոր հրդեհ էր բռնկվել Իսակովի պողոտայում գործող «Դոմուս» կահույքի սրահում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ