«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայում 16 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_5

Ֆլորիդայում սկսել են «Միլթոն» փոթորկի պատճառած ավերածությունների վերացման աշխատանքները։ Փոթորիկն առաջացրել է հեղեղումներ և պտտահողմեր՝ առնվազն 16 մարդու կյանք խլելով։ Նահանգում բազմաթիվ տներ են ավերվել, ծառեր տապալվել, շուրջ 3 միլիոն բաժանորդ զրկվել է էլեկտրական հոսանքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  

«Միլթոն»-ի հետևանքները վերացնելու համար կարող են պահանջվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Ըստ վերլուծաբանների՝ փոթորկի հասցրած վնասն ապահովագրական ընկերությունների համար կարող է արժենալ մինչև 100 միլիարդ դոլար, ինչի հետևանքով 2025 թվականին վերաապահովագրության գները կարող են բարձրանալ։

Սպիտակ տունը խոստացել է կառավարության աջակցությունը տրամադրել տուժածներին։

«Միլթոն» փոթորկից երկու շաբաթ առաջ Ֆլորիդա նահանգին էր հարվածել «Հելեն» փոթորիկը։ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան վեց նահանգներում «Հելեն»-ն առնվազն 232 մարդու կյանք է խլել։

--00—ՅՄ