ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գխավորությամբ, համագործակցելով Երևան քաղաքի քրեական վարչության իրենց գործընկերների հետ, տաք հետքերով հայտնաբերել են Կոտայքի մարզում զինված կողոպուտ կատարած կասկածյալներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում օտարերկրացի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել դանակով զինված կողոպուտ, ում մոտից հափշտակել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր: Նշված հասցե են ժամանել Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ