ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության լիազորությունները կսահմանափակվեն. այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը բարձրացրել է վեհաժողովի աշխատանքներից Վրաստանին հեռացնելու հարցը։
ԵԽԽՎ-ում լիարժեք ձայնի իրավունքը վերականգնելու համար Թբիլիսին պետք է կատարի մի շարք պայմաններ, որից հետո որոշումը կվերանայվի ապրիլին:
Մոնիթորինգի կոմիտեն նշել է․ «2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները, ներառյալ հավաքների և կարծիքների արտահայտման ազատության խախտումները, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշումները, հակասում են երկրի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի պարտավորություններին։ Ուստի կոմիտեն Վրաստանի իշխանություններից պահանջում է հստակ երաշխիքներ, որ նրանք պատրաստ են դադարեցնել ժողովրդավարական հետընթացը և կատարել իրենց պարտավորությունները։
Կոմիտեն առաջարկում է, ի նշան երկխոսության բաց լինելու, վավերացնել վրացական պատվիրակության լիազորությունները ընթացիկ նստաշրջանում»։
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը վերջնական որոշումը կկայացնի քվեարկության միջոցով հունվարի 29-ին:
--00—ՍՊ