Ավինյանը հայտնել է, թե ինչ խնդիր են լուծում տոմսային նոր համակարգով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

աա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային Հ/Ը-ի «Հարցազրուցում»  անդրադարձել է տոմսային համակարգի բարեփոխումներին։ Նա առանձնացրել է երկու հիմնական խնդիրները։

Ըստ Ավինյանի՝ այն պետք է հարմար լինի մարդկանց համար, և յուրաքանչյուրը պետք է ընտրի ուղևորությունների կազմակերպման իր ձևը։ 

Ավինյանը որպես երկրորդ խնդիր նշել է ֆինանսական հավաքագրման հարցը․

«Պետք է հասկանանք՝ գազելները, պազիկները փոխելուց հետո ունենք նոր որակի տրանսպորտ, նրանց սպասարկումը թանկ է նստում։ Ֆինանսական հավաքագրման խնդիր կա լուծելու»,- նշել է նա։ 
 

«Հիմա միանգամից 7-8 փաթեթ ենք առաջարկում։ Մարդիկ խճճվում են, որովհետև տոմսային համակարգը նոր է, և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու»,- ասել է Երևանի քաղաքապետը՝ նշելով, որ փաթեթներն առաջարկում են, որ մարդիկ փորձարկեն, տեսնեն, որ իրապես օգտակար են ֆինանսական և ժամանակի առումով։ 


--00—ՍՊ