Էրդողանն ընդունել է ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին, քննարկում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ 

Հանդիպմանը ՀԱՄԱՍ-ի վեց ներկայացուցիչ է մասնակցել։ Թուրքական կողմից մասնակցել են այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և այլք:
 

Թուրքիայի նախագահի գրասենյակից այլ մանրամասներ չեն հաղորդել։ 

--00—ՍՊ