ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Աշխարհի 49-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Լինցում (Ավստրիա) ընթացող WTA-500 մրցաշարի երկրորդ շրջան։
Առաջին շրջանի հանդիպմանը նա հաղթել է աշխարհի 53-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Կատերինա Սինյակովային։
Հանդիպումը տևել է 1 ժամ 11 րոպե և ավարտվել 6:3, 6:2 հաշվով։
2025 թվականի Լինցի թենիսի մրցաշարը կանցկացվի հունվարի 27-ից փետրվարի 2-ը։
--00—ՍՊ