ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։
Ռյուտեն X-ի հրապարակման մեջ նշել է, որ դաշինքը միշտ պետք է լինի ուժեղ, միասնական և պատրաստ պաշտպանության. «Դա այն է, ինչ ՆԱՏՕ-ն անում է ամեն օր: Ես անհամբերությամբ սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ պաշտպանական ծախսերն էլ ավելի մեծացնելու համար»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
--00—ՍՊ