Երևանում` բակում, հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդ տղայի մարմին, ոտքերի մոտ էլ՝ ինքնաձիգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ss

 

Այսօր՝ հունվարի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։

Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։


Ավելին՝ սկզբնաղբյուր։ 

 


 

--00—ՍՊ