Իշխանությունը ԲԴԽ անդամի նոր թեկնածու չի կարողանում գտնել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

d

«Հրապարակ»  օրաթերթը գրում է․

Իշխանությունը, ինչպես բոլոր թափուր պաշտոններում, ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում եւս թեկնածու չի կարողանում գտնել: Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի ինքնաբացարկից հետո ՔՊ-ն նոր թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ նոր թեկնածու չեն կարողանում գտնել: 

Որոշ ժամանակ առաջ խոսվում էր փաստաբան Տիգրան Եգորյանի մասին, սակայն հիմա այդ անունն այլեւս օրակարգում չէ: «Մարդ են ման գալիս, բայց ոչ մեկի անունն այս պահին չկա»,- ասաց մեր աղբյուրը։

Նկատենք, որ ԲԴԽ-ն պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5-ն ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, 5-ը գիտնական անդամներն են եւ ընտրվում են խորհրդարանի կողմից։ 

Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն 7 անդամ ունի: 3 գիտնական անդամի տեղ թափուր է, նախկինում դրանք զբաղեցնում էին Կարեն Անդրեասյանը, Վիգեն Քոչարյանը եւ Հայկ Գրիգորյանը: Անդրեասյանը հեռացավ Փաշինյանի «հորդորով», մյուս երկուսը դատավոր նշանակվեցին։ Մեկ տարուց ավելի է՝ 2 թափուր տեղ չի լրացվում:

 


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 


 

--00—ՍՊ