ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն Փաշինյանը հիմա ինքն է ցանկություն հայտնել հանդիպել հայտնի կամանդյուշիի հետ։ Նույն աղբյուրների համաձայն վերջինիս մոտ որպես բանագնաց ուղարկել է ոչ ավել ոչ պակաս Անդրանիկ Քոչարյանին։
Ասում են, սակայն, կամանդյուշին իրեն վայել քմծիծաղով ճանապարհել է բանագնացին ասելով, թե հստակ պայմանների դեպքում կհանդիպի։ Իսկ մտերիմ շրջապատում էլ գլուխ է գովացել, թե սպասեք, մեգա պլան եմ գծել»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ