ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Մինսկը ԵԱՀԿ երկրներին կոչ է արել ամբարտավան տոնը փոխել հարգալից տոնով։ ԵԱՀԿ-ում բելառուսական պատվիրակությունն ափսոսանք է հայտնել, որ շարունակվում է նախագահական ընտրությունների անհիմն քննադատությունը․
«Եթե Արևմուտքի պետությունների շարքում կան երկրներ, որոնք իսկապես շահագրգռված են իրենց լսելու մեջ, մենք բարեկամաբար խորհուրդ ենք տալիս նրանց փոխել տոնը ամբարտավանությունից դեպի հարգալից տոնի»,-ասված է ԵԱՀԿ Մշտական խորհրդում Բելառուսի պատվիրակության ելույթում:
Նշվել է, որ Մինսկի համար անսպասելի չէր Արևմուտքի կողմից նախագահական ընտրությունների գնահատականը և այն, որ «իրենց բացարձակ ճշմարտացիության մեջ համոզված հռետորները» շարունակելու են իրենց անիմաստ դատարկ աշխատանքը։
--00—ՍՊ