Անհայտ անձինք Գորիսի մայթերին լուրջ վտանգ են ստեղծել երթևեկող քաղաքացիների համար․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News 

d

Գիշերը Գորիս քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ լուրջ վտանգ ստեղծելով երթևեկող  քաղաքացիների համար: 

Սա ուղղակի վանդալիզմ է քաղաքային գույքի նկատմամբ և անպատասխանատու վերաբերմունք համաքաղաքացիների անվտանգության հանդեպ: Այն վկայում է ոչ միայն օրենքի նկատմամբ անտարբերության, այլև սեփական քաղաքի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին: 

Գորիսի համայնքապետարանը ականատեսներին կոչ է անում հայտնել վանդալիզմի հեղինակների մասին ցանկացած տեղեկություն: 

Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն կատարած ապօրինությունների համար:

Գորիսի համայնքապետարան 


--00—ՍՊ