Բարսելոնան ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ․ Ռոնալդու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News


 

Ռոնալդու

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիշել է, թե ինչպես կարող էր կարիերայի սկզբում հայտնվել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է armsport.am-ը:

«Երբ ես խաղում էի Լիսաբոնի «Սպորտինգում», կարող էի տեղափոխվել «Բարսելոնա»։ Նրանք ուզում էին պայմանագիր կնքել ինձ հետ։ Սակայնարդ գործարքը չկայացավ, քանի որ նրանք ցանկանում էին ինձ հետ պայմանագիր կնքել և հաջորդ տարի։ «Մանչեսթեր Յունայթեդն» ինձ անմիջապես տարավ նրանց ձեռքից», — ասել է Ռոնալդուն La Sexta-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ երիտասարդ Կրիշտիանու Ռոնալդուն «Սպորտինգից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 2003 թվականի ամռանը։ Պորտուգալացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականի ամռանը։ Կրիշտիանուն մադրիդյան ակումբում անցկացրել է ինը հաջող մրցաշրջան։

--00--ԱՀ