ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան M4 ավտոճանապարհի 44 կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
--00—ՅՄ