Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա, ասաց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա»․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

photo_2025-02-16_09-40-05

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Անընդհատ մտքերով Բաքվի դատարաններում ու բանտերում եմ, որովհետև նորմալ, գիտակից հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց այնտեղ գտնվելը և Հայաստանի պաշտոնական վերաբերմունքն ու քարոզչական նարատիվները:

Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա» (Մնացականյանը):

Ազատությու´ն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, բոլորին շուտափույթ վերադարձ»:

--00—ՅՄ