Խմածության համար «պլաշչադկա» են տարել Գ․ Սարգսյանի հոր մեքենան, վերջինս 1 տարով զրկվեց վարորդականից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

5887351499762284425

 Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  Վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը: 


 

--00—ԱՊ