Կիևը ահաբեկչություններ է պատրաստում ԵՄ-ում գործող ՌԴ դիվանագիտական ծառայությունների դեմ․ ՌԴ ԱՀԾ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

554

Բանակցությունները խափանելու համար Կիևը ծրագրում է մի շարք ահաբեկչություններ իրականացնել եվրոպական երկրներում գործող ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։

«Եվրոպական մայրաքաղաքները անհանգստացած են Մոսկվայի հետ համաձայնության գալու Ուկրաինայի դժկամությունից, եթե դա Կիևից «չափազանց զիջումներ» պահանջի։ Կիևը կարող է ահաբեկչություններ իրականացնել Գերմանիայում, Մերձբալթյան երկրներում և Սկանդինավներում։ Կիևը նման գործողությունների համար կարող է վայր ընտրել Սլովակիան և Հունգարիան։», - նշված է ՌԴ ԱՀԾ ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ։

 

--00—ԱՊ