«Եվրասիա» ցուցահանդեսին հայկական կողմը Իրանի արդյունաբերության նախարարի հետ քննարկում է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ս
«Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ: Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ 
 
Կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդյունաբերական ավանների, առևտրային գոտիների բնագավառում փոխգործակցության հնարավորություններին:

 

--00—ՍՊ