Փաշինյանի քաղաքական գերեզմանն է դառնալու հանրաքվեն, նա չի կարողանալու Սահմանադրություն փոխել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Փաշինյանի լոլոները մեր համար չէին, հասցեատերերն Ալիևն ու Էրդողանն են, նա Սահմանադրություն չի կարողանալու փոխել, դա դառնալու է իր քաղաքական գերեզմանը, դրա համար «ավանսով» ուզում է Ալիևի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ»-ի տնօրեն Նաիրի Հոխիկյանը։

Խոսելով ընտրությունների մասին` Հոխիկյանը նշեց, որ Փաշինյանի հույսը ԴՕԿ-ն ու քույր կուսակցություններն են, նրանց հավաքած ձայներով կոալիցիա է կազմելու և վերարտադրվի, ընդդիմությունը ևս պետք է ռազմավարություն մշակի։

Հոխիկյանի կարծիքով, Փաշինյանն այլևս դրսից աջակցություն չունի, ստիպված փոխելու է իր դիրքորոշումը․

«Եվրոպական երկրների նախագահներից «դաբռո» տվող չկա, ընկած ռուսներին, ամերիկացիներին են քծնում։ Չի բացառվում, որ Փաշինյանը Միրզոյանի հետ սիրերգություններ կարդա Պուտինի վերաբերյալ, բայց արձագանք չի լինելու»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ