ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպմանը մասնակցելու են նաեւ գործադիրի ներկայացուցիչներ` նախարարներ, կառավարությանն առընթեր կառույցների ղեկավարներ եւ այլն:
Հանդիպումը նախաձեռնել է ՔՊ խմբակցությունը, ինչի մասին ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր:
ԱԺ նստաշրջանից առաջ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները քննարկելու են առաջիկա անելիքները, Փաշինյանը ներկայացնելու է արտերկրյա վերջին այցերի արդյունքները, ձեւակերպելու է առաջիկա անելիքների մասին պատկերացումներ, որ ՔՊ-ականները «գծից չշեղվեն»»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ