Բախվել են թիվ 75 երթուղին և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ները․ վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ա

 

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 


 

--00—ՍՊ