ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Գեղամ Հակոբյանից։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Ստեփանյանի խափանման միջոց կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ