ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Օրեր առաջ ՀՀ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Telcell ընկերության վերաբրենդավորման միջոցառումը, որի ընթացքում Telcell ընկերությունը խոսեց իր նոր համագործակցությունների մասին, որոնցից է Telcell Market-ը՝ նոր իրական հայկական մարկետփլեյսը, որը շուտով ներկայանալու է առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով:
Այն նպատակ ունի արդիականացնել գնորդների և վաճառողների փոխհարաբերությունները՝ թվայնացնելով և վերջիններիս տրամադրելով միջազգային մարկետփլեյսներին համապատասխան նորարարական լուծումներ և գործիքակազմ:
Կարևորում ենք այն փաստը, որ հարթակն ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ ոլորտի) ներուժով։ Telcell Market-ը իրական հայկական պրոդուկտ է՝ միտված զարգացնելու Հայկական e-commerce-ը։
Հետագա զարգացումներին կարող եք հետևել Telcell Market-ի Linkedin-յան էջում։
--00—ԱՊ