Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Capture3

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթիի իմփիչմենթի ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

Նշվում է, որ փոխնախագահը իր խնդրանքը ներկայացրել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) նիստից հետո, որի ժամանակ Հեմմաթին հեռացվել է պաշտոնից։ Նշվում է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը դեռ չի ընդունել Զարիֆի հայտարարությունը։

Սա Իրանի ներկայիս կառավարության ձևավորումից հետո երկրորդ դեպքն է, երբ Զարիֆը փորձում է հեռանալ իշխանությունից։ Նա առաջին անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել օգոստոսի 11-ին՝ ընդամենը տասը օր պաշտոնավարելուց հետո։ Նա իր որոշումը բացատրել է «սեփական աշխատանքից դժգոհությամբ»՝ որպես խորհրդատվական խորհրդի ղեկավար, որը ստեղծվել է գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում Պեզեշքիանի ընտրվելուց հետո և պատասխանատու է նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար։ Այդ անգամ նախագահը չընդունեց նրա դիմումը և համոզեց նրան մնալ։

--00—ՅՄ