Նոր վիրnւu է տարածվում, գnղանnւմ են անձնական տվյալները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

SS

Մասնագետները զգուշացնում են՝ տարածվում է նոր վիրուս։ 

«Եղեք զգույշ և զգոն։
Դրանք արդեն սկսել են iMessage-ում, թեև ես վստահ եմ, որ այլ SMS հարթակներ նույնպես վարակված են:

Մի սեղմեք որևէ հղում կամ մուտքագրեք որևէ տվյալ»,- զգուշացնում է Սերգեյ Չամանյանը։ 

 

Ֆ

Հայփոստից նույնպես հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ 
Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Հայփոստն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է:

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով։

Հավելենք, որ Հայփոստի հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:

Հայփոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»։


 

--00--ՍՊ