ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի, այն կձևավորվի ռուսական սառեցված ակտիվների հաշվին։ Հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն։
Լրացուցիչ օգնությունը թույլ կտա հասցնել 155 մմ արկեր, ինչպես նաև AASM պլանավորող ռումբեր, որոնցով զինված են ուկրաինական Mirage 2000-ը, ասել է Լեկորնյուն:
Նա հավելել է, որ Ֆրանսիան արագացնում է հնացած տեխնիկայի, այդ թվում՝ տանկերի և զրահամեքենաների փոխանցումն Ուկրաինային:
Նա հավելել է, որ Ֆրանսիան արագացնում է հնացած տեխնիկայի, այդ թվում՝ տանկերի և զրահամեքենաների փոխանցումն Ուկրաինային:
--00—ՍՊ