ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
«Մենք Թրամփից ոչ մի նամակ չենք սպասում, պետք է այնպես գործենք, որ թշնամին այլ ելք չունենա, քան պատժամիջոցները հանելը»,- նման հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաքեր Ղալիբաֆը։
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցելու Ամերիկայի առաջարկին, Մեջլիսի խոսնակը հավելել է․ «Այլ երկրների հետ Ամերիկայի նախագահի պահվածքը ցույց է տալիս, որ այդ հայտարարություններն ընդամենը խաբուսիկ բանակցությունների փորձ են Իրանին զինաթափելու նպատակով՝ ստորագրված Ամերիկայի քաղաքական փաստաթղթում»։
Ղալիբաֆն ընդգծել է․ «Ինքնին հասկանալի է, որ սպառնալիքների և նվաստացումների սրի տակ նոր զիջումներ պարտադրելու հրամանով ոչ մի բանակցություն չի հանգեցնի պատժամիջոցների վերացմանը և ոչ մի արդյունք չի բերի։ Այսօր Իրանի հպարտ ժողովրդի համար առավել քան երբևէ պարզ է, որ պատժամիջոցների վերացումը հնարավոր է Իրանի ուժեղացման և պատժամիջոցների չեզոքացման միջոցով»։
--00—ՍՊ