Լոռու մարզում մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News


 

Լ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, Ամրակից գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Astra», «Volkswagen Vento» և «Opel Vectra»  մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։



Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ