Մանե Թանդիլյանը հիվանդանոցից կրկին վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

դդ

Ազատության հրապարակում Ադրբեջանում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրով հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը  հիվանդանոցից կրկին վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։

Ինչպես Sputnik Արմենիա-ին պատմեց ականատեսներից մեկը, Թանդիլյանը եկել է Մեսրոպ Առաքելյանի ուղեկցությամբ։
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մանե Թանդիլյանի վիճակը կրկին վատացել էր, նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։

--00—ՍՊ