Անհնար է հաշվի չառնել ՌԴ շահերը Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը քննարկելիս․ Սիյարտո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

սս

Անհնար է հաշվի չառնել Ռուսաստանի շահերը Եվրոպայում անվտանգության նոր երկարաժամկետ ճարտարապետությունը քննարկելիս, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։

Նա Արևմուտքի սխալ է համարում Ռուսաստանի հետ դիվանագիտական կապուղիների արգելափակումը։
 

«Ես կարծում եմ, որ անհնար է խոսել եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին՝ երկարաժամկետ խաղաղությամբ՝ հաշվի չառնելով Ռուսաստանը», - ասել է Սիյարտոն։ 

--00—ՍՊ