«Էսկալացիայի ռիսկ չկա. մարդիկ տներ են կառուցում սահմանին». ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հհ

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության խմբի ղեկավարը հաջողված է համարում մեր երկրում խմբի վերջին երկու տարվա գործունեությունը: Այդ մասին նա հայտարարել է «Լուրեր»-ի հետ զրույցում։

Առաքելության հիմնական նպատակը դիտարկումներն են հայ-ադրբեջանական սահմանին, դիտարկման գործիքակազմը՝ դրոշ, ամենագնացներ, հեռադիտակ, լուսանկարչական խցիկ:

Առաքելությունը ոչ մի հետախուզական աշխատանք չի կատարում և ոչ մեկին չի օգնում պատրաստվել ռազմական էսկալացիայի: Ավելին, դիտորդական խմբի դիտարկումները ցույց են տալիս, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի պոտենցիալ չկա:

--00—ՍՊ