Մինչև ե՞րբ մնայինք, մինչև վերջին տղամարդու զոհվելը՞, մինչև վերջին մանկան մորթվելը՞, դա՞ էին ուզում…

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Արցախցիների սոցիալ-կենցաղային վիճակն օր օրի վատթարանում է, գործող ծրագրերը շուտով մասնակիորեն կդադարեցվեն, ինչն էլ ավելի կմեծացնի արցախցիների ֆինանսական խնդիրներն ու կհանգեցնի շատ ավելի լուրջ մարտահրավերների։ Առանձին անհատներ կամ կազմակերպություններ այս ընթացքում հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ դասընթացներ, վերապատրաստումներ, նոր միջավայրի պահանջների հետ ծանոթություններ, սակայն հիմնական խնդիրները շարունակում են անլուծելի մնալ։

«40+10» ծրագրի դադարեցման դեպքում արցախցիները կկանգնեն ֆինանսական լուրջ խնդիրների և արտագաղթի առջև։ Սոցիալական խնդիրներից բացի քաղաքակիրթ աշխարհը պետք է ընդունի, որ Արցախի ցանկացած վայրում տեսանելի են քրիստոնեության վկայություններ, պետք է ընդունել Արցախի հայկական լինելը»,- նշում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Փաթյանն ու հավելում. «Արցախի օդն ու ջուրն եմ կարոտում, մաքրությունը. ես իմ երեխաներին ծննդավայր եմ պարտք։ 2020-ին Հադրութի կորստով ծննդավայրս եմ կորցրել, 2023-ին՝ հայրենիքս…»։

Մանկահասակ երեխաների հետ գաղթի ճանապարհն անցնելու, արցախյան գեղեցիկ հուշերի, արցախցիների խնդիրների մասին առավել մանրամասն՝ «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկմանը։


Մարիաննա Բաղունց