«Վրացական երազանք»-ը սերտացրել է հարաբերություններն Իրանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

ՍՍ



Վրաստանում «Վրացական երազանք»-ի կառավարման տարիներին իրանական ընկերությունների թիվն աճել է աննախադեպ արագությամբ։ Սրա մասին տվյալներ է հրապարակել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

Կազմակերպությունը հայտնել է, որ 2013-2024 թվականներին «Վրացական երազանք»-ը ոչ միայն տնտեսական հարաբերություններն է սերտացրել իսլամական ​հանրապետության հետ, այլ նաև` քաղաքական։

Վերջին 12 տարիների ընթացքում Իրանի հետ Վրաստանի տնտեսական հարաբերությունները զգալիորեն աճել են.

  • 2000-2012 թվականներին Վրաստանում Իրանի քաղաքացիները գրանցել են 2370 ընկերություն, իսկ 2013-2024 թվականներին թիվը աճել է չորս անգամ՝ 9300 ընկերություն։
  • 2012 թվականին Իրանից եկել է 82 հազար 885 այցելու, իսկ 2024 թվականին այդ թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 145 հազար 670 այցելուի։
  • 2001-2012 թվականներին Իրանից ուղղակի ներդրումները կազմել են 8 միլիոն դոլար, իսկ 2013-2024 թվականներին աճել է հինգ անգամ՝ հասնելով 40 միլիոն դոլարի։
  • 2012 թվականին Իրանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 119 միլիոն դոլար (արտահանումը՝ 19 միլիոն դոլար, ներմուծումը ՝ 101 միլիոն դոլար), իսկ 2024 թվականին՝ 2,7 անգամ ավելի՝ 322 միլիոն դոլար (արտահանումը՝ 37 միլիոն դոլար, ներմուծումը՝ 285 միլիոն դոլար)։
     
    Aliq.ge

    --00—ՍՊ