Շվեյցարիայի խորհրդարանում կկայանա քննարկում՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

photo_2025-03-11_11-05-47

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում մարտի 18-ին տեղի է ունենալու քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։

Դեռևս 2024 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

Բանաձևի համաձայն՝ կազմակերպվելիք համաժողովի նպատակն է լինելու «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։ 

--00—ՅՄ